Իրական ուտոպիաներ

Վարդան Ազատյան / 2006

Կարեն Օհանյանի «Իրական ուտոպիաներ» (2005-2006) շարքը՝ հեղինակի պատրաստվածությամբ, մասշտաբներով և հավակնությամբ կարելի է դասել վերջերս Հայաստանում ստեղծված լավագույն գեղանկարչական գործերի շարքին: Սույն հոդվածը այդ շարքի ֆորմալ-ստրուկտուրալ և սոցիալական վերլուծության փորձ է:

Կարեն Օհանյանի «Իրական ուտոպիաները»

Գոհար Վարդանյան / 2006

Գոհար Վարդանյան 2006-ի Մայիսի 5-31-ը Երևանի ժամանակակից արվեստի կենտրոններից մեկում՝ ՆՓԱԿ-ում, տեղի ունեցավ Կարեն Օհանյանի «Իրական ուտոպիաներ» խորագիրը կրող գեղանկարչական շարքի համանուն ցուցահանդեսը:

Պատեր

Եվա Խաչատրյան / 2007

Կարեն Օհանյանի կանգնեցրած մռայլ պատը մի քանի զուգորդում է առաջացնում, որոնցից առաջինը կապված է պատնեշի, խոչընդոտի և հեղափոխության ու պատերազմների պատճառ դարձած մարդկությանը հայտնի բոլոր պատերի սիմվոլիկ նշանակության հետ:

Մարմնի ներդրումներ

Վարդան Ջալոյան / 2008

Կարեն Օհանյանի մի քանի տարի առաջ ստեղծված «Իրական ուտոպիաներ» շարքը գնհատվեց որպես տարվա լավագույն գեղանկարչական գործերից: Կարծում եմ այդպիսին է նաև իր վերջին՝ Մարմնի ներդրումներ գեղանկարչական շարքը:

Ավանգարդից ավանգարդ

Ելենա Այդինյան / 2016

Խորհրդային քսանականները ուտոպիայի կառուցման շրջան էին: Այդ ուտոպիան միանգամայն իրականանալի էր թվում: Ռուսական ավանգարդը նոր աշխարհ կառուցելու ճանապարհներից մեկն էր: Խորհրդային պատմության հաջորդ փուլերը վկայում էին քսանականների ենթադրած ուտոպիայի իրականացման ձախողման մասին: Դրանք մեկը մյուսի հետևից հեռվացնում և գունատում էին դրա ուրվագիծը:

Սևան

Արմեն Եսայանց / 2021

Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային: Երեք կտավներից բաղկացած  « Սևան »  շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։ Որոշակի ոճային աղերսներով կապված լինելով արվեստագետի վերջին քսան տարիների ընթացքում ստեղծած աշխատանքների հետ՝ այս գործերից յուրաքանչյուրը միևնույն ժամանակ ցցուն կերպով առանձնանում է Օհանյանի նախորդ ստեղծագործությունից։

Ուտօպիա թե դիստօպիա

Աշոտ Փաշինյան / 2021

Կարեն Օհանյանի Սևան կտավաշարը արվեստի տարբեր ժամանակների ծանրագույն առաքելությունները կրող և արձանագրող բացառիկ շարքերից է: Վերահաստատելով արվեստագետին որպես մեծ մտավորական, նկարչի այս կտավաշարը նոր իրողությունների և նոր ժամանակների կարևորագույն հարցադրումների արձանագրումն է: